Ռուսաստանը դադարեցնում է իրանական անօդաչու թռչող սարքերի օգտագործումն Ուկրաինայում. Ուկրաինայի ռազմաօդային ուժերի խոսնակ

Ռուս զինվորականներն Ուկրաինայում իրանական անօդաչու թռչող սարքեր չեն ուղարկել ավելի քան երկու շաբաթ, հեռուստամարաթոնի եթերում ասել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի խոսնակ Յուրի Իգնատը։
«Մենք իրանական այդ անօդաչու թռչող սարքերը չենք տեսել արդեն մոտ երկու շաբաթ և գուցե ավելին: Հավանաբար, առաջին խմբաքանակն արդեն սպառվել է»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ ռուսներն Ուկրաինայում գործարկել են մոտ 400 իրանական անօդաչու թռչող սարքեր, որոնցից 340-ը խոցվել են։