Զելենսկին Իլոն Մասկին հրավիրել է Ուկրաինա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին The New York Times-ի կողմից կազմակերպված DealBook գագաթնաժողովի ժամանակ Իլոն Մասկին հրավիրել է Ուկրաինա, որպեսզի գործարարը տեսնի, թե ինչ վնաս են հասցրել ռուսական զորքերն իր ղեկավարած երկրին։
«Եթե ուզում եք հասկանալ, թե ինչ է արել Ռուսաստանն այստեղ, եկեք Ուկրաինա և դա Ձեր աչքերով կտեսնեք։ Դրանից հետո Դուք մեզ կասեք, թե ինչպես ավարտենք պատերազմը և ով սկսեց այն»,- ասել է Զելենսկին։