Ղազախստանը հրաժարվել է օգնել Ռուսաստանին

Ղազախստանը թույլ չի տա Ռուսաստանին օգտագործել իր տարածքը պատժամիջոցները շրջանցելու համար, հայտարարել է փոխարտգործնախարար Ռոման Վասիլենկոն։
Վասիլենկոն նկատի է ունեցել Ղազախստանի, Ռուսաստանի և Ուզբեկստանի միջև ստեղծվելիք գազային եռյակի գաղափարը, որն ըստ ծրագրի պետք է ստեղծվի Ղազախստանում։
«Մյուս երկրները կկարողանա՞ն մեզ մեղադրել Ռուսաստանին պատժամիջոցները շրջանցելու հարցում օգնություն տալու համար: Ղազախստանի սկզբունքային դիրքորոշումն այն է, որ Ղազախստանը թույլ չի տալիս իր տարածքն օգտագործել պատժամիջոցները շրջանցելու համար»,- ասել է Վասիլենկոն։