Ֆրանսիայի խորհրդարանի հակաադրբեջանական բանաձևը պաշտոնական Փարիզի դիրքորոշումը չէ. Ֆրանսիայի ԱԳՆ
Ֆրանսիայի խորհրդարանի պալատների բանաձևերը, որոնք կոչ են անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ, չեն արտացոլում Փարիզի պաշտոնական կարծիքը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը, հայտնում է Agence France-Presse-ը։
«Խորհրդարանականների այս նախաձեռնությունը Ֆրանսիայի կառավարության պաշտոնական դիրքորոշումը չէ»,- ասել է ֆրանսիացի դիվանագետը։
Նրա խոսքով՝ Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումը քաջ հայտնի է. Նա հիշեցրել է արտգործնախարար Քեթրին Կոլոննայի հայտարարություններն այն մասին, որ «Ֆրանսիան կշարունակի խրախուսել կողմերին առաջ շարժվել բանակցություններում՝ օգտվելու խաղաղության հասնելու հնարավորությունից»։