Դատախազությունը ՊԵԿ նախկին պաշտոնյայից պահանջում է բռնագանձել 4.6 մլրդ դրամին համարժեք գույք և դրամական միջոց
Դատախազությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում, պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյա Վահրամ Գուրողլյանից, նրա կնոջից, որդուց, զոքանչից բռնագանձել 18 անշարժ գույք Երևանում, որոնցից 14-ը՝ Հյուսիսային պողոտայում՝ 6 բնակարան, 6 ավտոտնակ, հասարակական նշանակության 2 տարածք, 2 անշարժ գույք Կոտայքի մարզում, 2 տրանսպորտային միջոց, նաև Ավստրիայում գտնվող 2 անշարժ գույքերի ձեռքբերման համար վճարած դրամական միջոցների այն մասը, որը չի հիմնավորվել օրինական եկամուտներով:
Դատախազությունը պահանջում է գնդապետից և փոխկապակցված անձանցից հօգուտ պետության բռնագանձել 4 միլիարդ 600 միլիոն դրամին համարժեք գույք և դրամական միջոց: