Հրապարակի պատմամշակութային արժեք հանդիսացող շենքներն անարգողները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ. իրավաբան (լուսակարներ)

Հանրապետության հրապարակի պատմամշակութային արժեք հանդիսացող շենքներն այս աստիճան անարգողները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը և լուսանկար հրապարակել, որտեղ երևում է թե ինչպես են վնասվել հրապարակի շենքերը դրանց վրա անցկացված լուսավորության հետևանքով:
«ՀՀ քրեական օրենսգրքի 301-304-րդ հոդվածները նախատեսում են համապատասխան պատիժներ նմանօրինակ հանցավոր արարքների համար:
Ու դուք, անվողնաշար անգրագետներ, կոկորդ եք պատռում հարևանի ոչխարների կողմից մեր պատմամշակութային արժեքների ոչնչացմա համար:
44 օր եվրոպայից ծպտուն չլսած իշխանիկները մանկական եվրատեսիլի են պատրաստվում, որ հանկարծ նենց չստացվի, որ Անդրեա Վիկտորինան ծափ տա՝ Նիկոլը չպարի:
Ուր ե՞ք «Սերժի վախտ» ներժից բուդկա քանդելու համար հետույք ճղող գրանտակերներ»,- գրել է նա:

