ՄԻՊ արագ արձագանքման խմբերն այսօր վաղ առավոտյան մեկնել են Ոստիկանության բաժիններԼևոն Քոչարյանին բերման ենթարկեցին (տեսանյութ)Անդրանիկ Թևանյանը ՔԿ-ում է․ նրան զրկել են իրավաբանական օգնությունից․ փաստաբանՂարաբաղում առանձին բшնակային խմբեր և սպաներ հայտարարել են, որ չեն ընդունելու մեր պայմանները և շարունակելու են դիմադրությունը. որոշ փոքր խմբեր գնում են անտառ. ՀաջիևՑուցարարների շարքում ծպտված ոստիկանը բացահայտվելուց հետո փախչում է (տեսանյութ)Ոստիկանության ծեծի հետևանքով գլխի հատվածում վնասվածքներ է ստացել Սլավիկ Աղաբալյանը, ում հայրն Արցախում կռվում է և հրաժարվում զենքը վայր դնելՄիրզոյանը Լեհաստանի ԱԳ ծնախարարի հետ քննարկել է Բաքվի քաղաքականության անթույլատրելիությունը Կոռնիձորում հումանիտար կայան կհիմնվի՝ ԼՂ-ում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար
Ծառուկյանն ու իր թիմը ճանճի նման կպել են «մեղրածոր» աթոռներին. ինչո՞ւ «բարերարը» չի կանգնում իր ժողովրդի կողքին
Թևանյանին մեղադրանք են առաջադրում. Իշխան Սաղաթելյանը կոչ արեց շարունակել ակցիաները Զոհերի քանակից ելնելո՞վ է Փաշինյանն ասում, որ քաղաքացիական բնակչությանը լուրջ սպառնալիք չկա. Տիրան Խաչատրյան ՔՊ-ի քվեաթերթիկներն ավելացել են 31-ով, Մարությանի առաջնորդած ուժինը՝ 32-ով, «Մայր Հայաստան» դաշինքինը՝ 67-ով․ վերահաշվարկի արդյունքներըԱյս պահին մայրաքաղաքում փակ փողոցներ չկան. ՈստիկանությունԼուրջ հաքերային հարձակում է իրականացվում «Արմենիա» միջազգային օդանավակայանների ու Հայաստանի պետական ​​հաստատությունների վրաՍա կարող է դաս լինել բոլորի համար, ովքեր միջնորդության հարցում թեքվելու են դեպի Արևմուտք. Մարիա Զախարովան՝ Արցախի մասինԲաքուն համաներում է նախատեսում Լեռնային Ղարաբաղում զենքը վայր դրած զինծառայողների համար․ ՀաջիևԱյսօր ժողովրդի մեծ մասը մեր կողմից չէ, բայց ճնշող մեծամասնությունը Նիկոլին դեմ է. Վազգեն ՄանուկյանԱվելի քան 40.000 կեցության վայրեր նախատեսվել են, բայց մեր պլան Ա-ն ԼՂ-ն հայաթափելը չէ, սա համաձայնեցված դիրքորոշում է ԼՂ գործընկերների հետ․ ՓաշինյանՄիասնականության այս մթնոլորտի պահպանման և ընդլայնման դեպքում շատ արագ կլինեն ցանկալի փոփոխությունները. թյուրքագետ
Կապված Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետ՝ Կոնսերվատորիայի ՈՒԽ-ն հայտարարում է դասադուլ
Ոստիկանությունը Երևանում բերման է ենթարկել փողոցներ փակած 26 անձիՉի բացառվում, որ այսօր հումանիտար աջակցության ավելի մեծ խմբաքանակներ մտնի Լեռնային Ղարաբաղ. ՓաշինյանԼՂ բնակիչները կարող են իրենց տները վերադառնալու իրական հնարավորություն ստանալ. Նիկոլ ՓաշինյանՆարեկ Մալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելԱրցախում գիշերն անցել է առանց ռազմական բախումների. Դավիթ Թորոսյան
Հարցերի դեպքում դիմել Արցախի ՄԻՊ կամ ՀՀ-ում Արցախի ներկայացուցչություն
Կառավարության նիստը մեկնարկել է․ ՈւՂԻՂ
Կառավարության նիստ կանի մեկ ժամ շուտԻնչպես է ռուսական RT ալիքը լուսաբանում Երևանում տեղի ունեցող զարգացումները (տեսանյութ)
Խնդրում և հորդորում ենք զերծ մնալ խուճապային տեղեկությունների տարածումից. Շտաբ
Կառավարության շենքը շրջապատված է ոստիկանական պատնեշով. ՈւՂԻՂ29 դպրոցի աշակերտներով փակել ենք Սարյան փողոցը (տեսանյութ)Անդրանիկ Թեւանյանին տարել են քաղմաս. հոգևարքի մեջ գտնվող ՔՊ-ական խունտան իր հերթական սխալն է գործում. Դանիելյան
Հայաստանի անկախությունը լուրջ սպառնալիքի տակ է․ Ադամ Շիֆ
«Լեզվիդ չտաս, թուրքը դու ես». կարմիրբերետավորն ու ցուցարարը վիճեցին (տեսանյութ)
Բաքվից Ակնայի ճանապարհով Ստեփանակերտ են շարժվում սնունդով բեռնված մեքենաներ (տեսանյութ)
Դասադուլ՝ «Հայ ասպետ» դպրոցում․ Կարին ՏոնոյանԱնդրանիկ Թևանյանը բերման ենթարկվեցԳնացեք Նիկոլին ասեք` գնա Ղարաբաղը պաշտպանի, ոնց ծախել են, այնպես էլ թող պաշտպանեն. Քյոխ. «Հրապարակ» Ադրբեջանցիները Telegram ալիքներով հայերի լուսանկարներ են տարածում բռնաբարության և սպանության սպառնալիքներովԱռավոտյան ակցիաները մեկնարկել են․ ՈւՂԻՂԱդրբեջանցիներն երեկ ապամոնտաժել են Շուշի-Ստեփանակերտ ճանապարհին դրված հայտնի հաղթական տանկը ՔՊ-ականներն ընդհատակ են անցել. ահ ու սարսափ է տիրում․ «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի սուտը ՌԴ-ի՝ զենք չմատակարարելու մասին․ «Ժողովուրդ» Ամերիկացի սենատորները օրինագիծ են ներկայացրել ադրբեջանական ագրեսիայի դեմ հայերին աջակցելու համարԲայրամովը Արցախի դեմ ցեղասպանական գործողություններն արդարացնելու համար մեջբերեց ՓաշինյանինԲայրամովի ելույթի ժամանակ Միրզոյանը ցուցադրաբար լքել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստերի դահլիճը
Ադրբեջանցի օգտատերերը տարածում են ԼՂ հայ կանանց նկարները, խաղադրույքներ են դնում, թե ով ում է բռնաբարելու․ Արարատ Միրզոյան
ՌԴ-ի միջնորդությամբ է հրադադար եղել, հուսանք` կպահպանվի. Չինաստանի ներկայացուցիչ (տեսանյութ) Հիբրիդային պատերազմում այս քայլերը ձախողվելու են, չվախենաք․ Արայիկ Հարությունյան
Քաղաքականություն

ՏԿԵ փոխնախարարը հովանավորել է «Կիլիկիայի Բոգո» քրեական հեղինակությանը պատկանող ուղևորափոխադրող ընկերությանը՝ մրցույթում հաղթելու համար

Կառավարության քաղաքական կոռուպցիայի հերթական դեպքն է բացահայտվել, այս անգամ հիմնական գործող անձը փոխնախարար է, որը հովանավորի դեր է ստանձնել քրեական հեղինակության համար՝ նպատակ ունենալով ապահովել մրցույթում նրա հաղթանակը։

Ինչպես «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդման հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու հատկանիշներով։

Իսկ գործը վերաբերում է ուղեւորափոխադրման ոլորտին։ 2014թ.-ից սկսած Երևան-Արմավիր-Երևան կանոնավոր ուղևորափոխադրումներն իրականացրել է «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերությունը, որը , ըստ փաստաբան Վահան Հովհաննիսյանի, միակ լիցենզավորված ՍՊԸ-ն է, սակայն 2018թ սկսած «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ն, որը պատկանում է քրեական հեղինակություն համարվող «Կիլիկիայի Բոգո» մականունով հայտնի Ռուբեն Կոստանյանը, սկսել է անօրինաբար ուղևորափոխադրումներ իրականացնել՝ առանց լիցենզիայի, առանց համապատասխան տրանսպորտային միջոցների, առանց հարկեր վճարելու։ Նշենք, որ նա բավական մտերիմ հարաբերություններ ունի Սամվել Ալեքսանյանի հետ ու անցնում է մի շարք աղմկահարույց գործերով։

«2018թ.-ից հետո օրական մոտ 1 մլն դրամի վնաս է պատճառվում այդ ապօրինի փոխադրումների հետևանքով՝ իմ վստահորդին՝ «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ին։ 2021թ անցկացվում է հերթական մրցույթը, թե ով պետք է «գիծը շահի», որին մասնակցում է միայն իմ վստահորդը, սակայն «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ի մասնակցությունն ապահովելու համար Արմեն Սիմոնյանի կողմից մրցույթի կանոնները՝ արդեն հրապարակումից հետո՝ ենթարկվում են փոփոխության, ինչը օրենքի կոպտագույն խախտում է։ Մասնավորապես, «Ընկերներ տրանս»-ին մրցույթի մասնակցելը թույլատրելու համար, մրցույթի կանոնները փոխում են՝ նշելով, որ միջքաղաքային ուղևորափոխադրումները կարող են իրականացվել 15 տեղանոց ավտոմեքենաներով՝ նախապես նշված 30 տեղանոց ավտոբուսների փոխարեն, քանի որ նշված միջոցներ «Ընկերներ տրանս»-ը չունի »,- նշեց Վահան Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այդ փոփոխություններից հետո նշված ՍՊԸ-ն մասնակցում է մրցույթին, թեև, նույնիսկ Արմեն Սիմոնյանի հովանավորության պայմաններում էր ակնհայտ, որ նշված ընկերությունը չի կարող մասնակցել և ըստ այդմ հայտը մերժվել է։

«Հաղթում է «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ն, բայց դրանից հետո էլ ՍՊԸ-ի տնօրենին Արմեն Սիմոնյանը կանչում է իր աշխատասենյակ, ասում, որ անկախ այն հանգամանքից, որ մրցույթում հաղթել է, թույլ չի տալու՝ ուղևորափոխադրումներ իրականացնեն»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ հայցադիմում է ներկայացվել, որը բավարարվել է. «Պարզվել է, որ իրականում մրցույթի կանոնները խախտվել են ՏԿԵ նախարարության կողմից, մեր վստահորդը կրկին շահել է մրցույթը՝ 10 տարի ժամկետով հանդիսանալով միակ ուղևորափոխադրողը»։

Փաստաբանի փոխանցմամբ՝ իր վստահորդի կողմից բազմաթիվ հարցումներ են արվել ՏԿԵ նախարարությանը, սակայն որևէ արձագանք չի եղել, գրություններին չեն պատասխանում։ Հովհաննիսյանը մտահոգություն հայտնեց առ այն, որ ամեն ինչ արվում է, որ «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ն դուրս մղվի ոլորտից և ոլորտ մտնի, ուղևորափոխադրումներ սկսի իրականացնել «Բոգո»-ի ղեկավարած կազմակերպությունը։

«Օրերս հանձնարարվել է և «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի բոլոր ավտոմեքենաները տարվել են տուգանային հրապարակ, Արմավիր-Երևան ուղևորափոխադրում չի իրականացվում, քանի որ միակ ուղևորափոխադրողի բոլոր ավտոմեքենաները տարվել են տուգանային հրապարակ, որպեսզի ուղևորափոխադրումներ իրականացնի «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ն»,- ասաց Հովհաննիսյանը։

Փաստաբանի խոսքով՝ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել նաեւ նշված ՍՊԸ-ի կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար, ինչի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, սակայն նույնիսկ վարույթի պայմաններում նույն ՍՊԸ-ն շարունակում է ուղևորափոխադրումներ իրականացնել։

«Այսինքն՝ «Բոգո» կոչված քրեական հեղինակությունը փաստորեն այնքան հեղինակություն ունի, փոխնախարարն այնքան կշիռ ունի, որ կարող է նույնիսկ քրեական վարույթի պայմաններում թույլ տալ՝ ուղևորափոխադրումներ իրականացնել»,- նշեց Վահան Հովհաննիսյանը՝ արձանագրելով, որ պետք է քայլեր ձեռնարկվեն՝ կանխարգելելու համար, սակայն ոչինչ չի արվում։ Ապօրինի ձեռնարկատիրության վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ն տուժող է ճանաչվել, պարզվել է, որ պատճառվել է ավելի քան 1 մլրդ դրամի չափով վնաս։

Բացի այդ, այժմ, ՏԿԵ փոխնախարարի կողմից հովանավորչության, սակարկության կանոնները խախտելու համար Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ երկու դրվագով սակարկության կանոնները խախտելու համար, մեկ դրվագով՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու համար։ Այս վարույթի շրջանակներում ընկերությունը դեռևս տուժող չի ճանաչվել։ Փաստաբանը հայտնեց, որ միջնորդել են՝ նաև այդ վարույթի շրջանակներում ընկերությանը տուժող ճանաչել, ինչպես նաև՝ միացնել ապօրինի ձեռնարկատիրության և փոխնախարարի գործողությունների վերաբերյալ նախաձեռնված վարույթները։