Արգենտինայի և Չիլիի հայոց թեմում նոր հայ տեղապահ է նշանակվել
Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ սույն թվականի դեկտեմբերի 1-ից երկարամյա ծառայությունից հետո վաստակյալ հանգստի է կոչվում Արգենտինայի և Չիլիի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը, հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
Արգենտինայի և Չիլիի հայոց թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Առեն վարդապետ Շահենյանը։