Ավանեսյանը հորդորում է պատվաստվել գրիպի դեմ

Այս պահին գրիպի առումով շատ ավելի մեծ հիվանդացության բեռ ունեն, քան Covid-ի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Covid–ի շրջանում 2020–2021 թվականին բավական նվազ էր սուր շնչառական հիվանդացության բեռը։ Այս տարի նկատում ենք նախաքովիդյան ցուցանիշները, բայց որևէ նորմայից շեղված ցուցանիշներ չունենք. այն սեզոնային ակտիվության շրջանակների մեջ է»,–ասաց Ավանեսյանը։
Ինչ վերաբերվում է գրիպի H1N1 շտամին (թռչնագրիպ), ապա նախարարի որակմամբ, այն վտանգավոր է խրոնիկ հիվանդություններ ունեցողների, հղիների, երեխաների համար։ Հիվանդության կանխարգելման համար նախարարը հորդորում է պատվաստվել գրիպի դեմ։
«Պատվաստանյութերը ներառում են այս վտանգավոր շտամների դեմ հակամարմիններ, և շատ կարևոր է դա ճիշտ ժամանակին իրականացնելը»,–ասաց Ավանեսյանը։