Ոստիկանության ծառայողի օրվա առթիվ Ստեփանակերտի քաղաքապետը հյուրընկալել է համակարգի մի խումբ ծառայողների և արժանացրել պարգևների
Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության աշխատակիցներն այսօր նշում են իրենց մասնագիտական օրը, ինչի առիթով Ստեփանակերտի քաղաքապետը հյուրընկալել է Համակարգի մի խումբ ներկայացուցիչերի
Ի դեմս նրանց՝ Դավիթ Սարգսյանը շնորհավորել է արցախցի բոլոր ոստիկաններին՝ մաղթելով խաղաղ ու անփորձանք ծառայություն և քաջառողջություն: Պատեհ առիթն օգտագործելով՝ Քաղաքապետը կարևորել է Ոստիկանության դերը երկրում կարգուկանոնի հաստատման և բնակչության անվտանգության ապահովման գործում: Նա նաև երախտագիտությամբ հիշել է 44-օրյա պատերազմի օրերին ոստիկանների գործած բազում սխրանքները: Հանդիպման մասնակիցները մեկ անգամ ևս մեծարեցին հերոսի մահով ընկած ոստիկաններին:
Հրաժեշտից առաջ մայրաքաղաքի կենսագործունեության տարբեր ոլորտներում իրականացվող աշխատանքներին մասնակցելու և քաղաքապետարանի տարբեր ստորաբաժանումների հետ արդյունավետ համագործակցելու համար Ոստիկանության 12 ծառայողներ արժանացան պատվոգրերի ու նվերների: Դավիթ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ հետայսու ևս Քաղաքային իշխանություն - Ոստիկանություն փոխգործակցությունը լինելու է բազմամակարդակ ու բազմաճյուղ՝ ի շահ Ստեփանակերտի ու ստեփանակերտցիների բարեկեցության: