Քաղաքացին հայտարարել է, որ պատրաստվում է դանակով կտրել ոստիկանի պարանոցը
Նոյեմբերի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Այդ օրը 14։50-ի սահմաններում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել մի քաղաքացի և հայտնել, որ ինքը պատրաստվում է դանակով կտրել իր վրա արձանագրություն կազմած ոստիկանության ծառայողի պարանոցը։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի քրեական հետախուզության բաժամունքի ծառայողները՝ բաժնի պետ Հրազդան Կոստանյանի գլխավորությամբ, պարզել են, որ ահազանգողը Վայոց Ձորի մարզի բնակիչ 35-ամյա Պապին Հ․-ն է։
Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Ահազանգի փաստով ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանի որոշմամբ՝ նշանակվել է ծառայողական քննություն։
Իսկ Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։