Ռուսաստանը չի հաստատում ԵԱՀԿ–ի տարեկան բյուջեն
Ուկրաինայում շուրջ 9 ամիս շարունակվող արյունալի պատերազմի ֆոնին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հերթական ջախջախիչ հարձակումը ձեռնարկեց՝ այս անգամ դիվանագիտական ճակատում։
Վիեննայում Foreign Policy-ի թղթակիցը, վկայակոչելով արևմտյան դիվանագետներին, հայտնում է, որ Ռուսաստանը կաթվածահար է արել ԵԱՀԿ-ի՝ անվտանգության տարածաշրջանային ամենամեծ կազմակերպության գործունեությունը:
Հաղորդվում է, որ Մոսկվան ոչ միայն հրաժարվում է հաստատել ԵԱՀԿ-ի տարեկան բյուջեն, այլև այլ երկրների ներկայացուցիչներին թույլ չի տալիս կոնսենսուսի հասնել, թե որ պետությանը պետք է վստահվի կազմակերպության նախագահությունը 2024 թվականին։
Վիեննայում արևմտյան դիվանագետները նշում են, որ եթե այսպես շարունակվի, ապա կազմակերպության գոյությունը հարցականի տակ կդրվի։