Եվրահանձնաժողովում հայտնել են Ուկրաինայի կորուստները պատերազմի ամբողջ ընթացքում
Ուկրաինայի կորուստները Ռուսաստանի՝ երկիր ներխուժման սկզբից ի վեր կազմել են 100 հազար զինվոր և սպա, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Նրա խոսքերը փոխանցում են ռուսական լրատվամիջոցները։
Նրա խոսքով՝ այս տարվա փետրվարի վերջից ավելի քան 100,000 ուկրաինացի զինվորական և ավելի քան 20,000 խաղաղ բնակիչ է զոհվել։
Ֆոն դեր Լեյենն Ուկրաինային լայնածավալ պատերազմի պատճառած ֆինանսական վնասը գնահատել է 600 միլիարդ եվրո։
Վնասը փոխհատուցելու համար, ըստ ֆոն դեր Լեյենի, պետք է ուղարկվեն ռուս օլիգարխների և Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի միջոցները, որոնք սառեցված են եվրոպական բանկերի հաշիվներում։