Պենտագոնը հայտարարում է Թուրքիայի հետ բանակցությունների մասին
ԱՄՆ-ի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Լլոյդ Օսթինի և Հուլուսի Աքարի շփումները ծրագրվում են մոտ ապագայում, երեքշաբթի ասել է Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը։
«Մեր թուրք դաշնակիցների հետ շփման առումով մենք կանոնավոր կապեր ենք պահպանում նրանց հետ ինչպես բարձր հրամանատարության, այնպես էլ օպերատիվ մակարդակով։ Կարող եմ հայտնել, որ պաշտպանության նախարար Օսթինը մոտ ապագայում բանակցություններ կվարի իր թուրք գործընկերոջ հետ,–ասել է նա։