Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվել է. Իբրահիմ Կալին
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը դրական առաջընթաց է ապրում, հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Կալինը, փոխանցում է Anadolu-ն։
Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ վերջին շրջանում երկու երկրների հատուկ ներկայացուցիչները կանոնավոր կապի մեջ են։ Այդ շփումների ընթացքում, մասնավորապես, քննարկվում է երկրների միջեւ սահմանը հատելու հնարավորության իրականացումը։
Կալինը հայտարարել է, որ Թուրքիան ձգտում է խաղաղության և բարգավաճման հիմքեր դնել Անդրկովկասում։
«Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվել է, և այժմ երկրները համագործակցություն են հաստատում առանց երրորդ կողմերի միջնորդության։ Սա առանձնահատուկ նշանակություն ունի»,- ասել է Կալինը: