ԱՄՆ-ը զորքերը դուրս չի բերել Սիրիայից. Պենտագոն
Միացյալ Նահանգները կրճատել է Սիրիայի հյուսիսում պարեկությունը, սակայն թուրքական գործողության պատճառով ուժեր չի տեղակայել։ Այս մասին երեքշաբթի օրը՝ նոյեմբերի 29-ին, հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար, ԱՄՆ ռազմաօդային ուժերի բրիգադի գեներալ Պատրիկ Ռայդերը։
«Մենք կրճատել ենք պարեկների թիվը։ Մենք չենք իրականացրել մեր ուժերի վերադասավորումը: Մենք շարունակում ենք կենտրոնացած մնալ ԴԱԻՇ-ի սպառնալիքին դիմակայելու վրա»,- ասել է նա։
Ռայդերը նշել է, որ քրդերը նույնպես կրճատել են իրենց պարեկային ծառայությունը։ Ռայդերը չի մեկնաբանել Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում ցամաքային գործողություն սկսելու հավանականությունը, սակայն նշել է, որ հույս ունի, որ Անկարան զսպվածություն կցուցաբերի։