Ռուսները փորձում են առաջ շարժվել Դոնեցկի շրջանում. Զելենսկի

Մինչեւ տարեվերջ Ուկրաինայում սպանված ռուսների թիվը կհասնի 100 հազար զինվորի։ Այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Աշխարհն ամեն ինչ կանի, որպեսզի բոլոր նրանք, ովքեր մեղավոր են այս հանցավոր պատերազմի համար, նստեն բանտում»,- ասել է Զելենսկին։
Միաժամանակ Զելենսկին ռազմաճակատի իրավիճակը բարդ է անվանել, և նշել, որ չնայած մեծ կորուստներին, ռուսները փորձում են առաջ շարժվել Դոնեցկի շրջանում։