ՊՆ-ում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրին վերաբերող հարցերՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըՔաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա ՔվինինԱլեն Սիմոնյանն Ալեքսեյ Սանդիկովին գործուղում է ՄոսկվաՄեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել էԶելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է. քաղաքագետԼեհաստանում ռազմական օդանավերը օդ են բարձրացվել Ուկրաինայում ռուսական ակտիվության պատճառովԱնհանգիստ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն բոց առաջացնող կայծը չի երևում. ԱնանյանԱշխատանքից ազատում՝ Հայաստանում Սոլովյովի հաղորդումն արգելափակելուց հետոԴատելով արձագանքներից` Բաքվում լավ հասկացել են Տոյվո Կլաարին. Արամ Սարգսյան
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 40 վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության. ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգՀորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեբուժարանում
Հայաստանում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները
«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրելԲրազիլիայի Ռեսիֆե քաղաքում երկնաքեր է այրվումԹատրոնի միջազգային օրվա գլխավոր իրադարձությունը՝ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն, այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ)Դուք վախեցած եք, դա ակնհայտ է․ Ռուբեն Մխիթարյանը՝ ՔՊ-ականներինՕդային ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ«Ինչքան հայրենասեր կա, Փաշինյանն ընկել է նրանց հետևից». Վոլոդյա Ավետիսյանն ասել է, թե ինչ են տարել իր բնակարանից խուզարկության ժամանակ (տեսանյութ)Որ բանկերի հաճախորդները կարող են օգտվել անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրիցԵրևանում «BMW» -ն Մալաթիայում հայտնվել է CPS բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. դեպքի վայրում վարորդը չի հայտնաբերվելԻմ անունից տարածվում են կեղծ տեղեկություններ. Լևոն ՔոչարյանՈւկրաինան կարող է պարտվել Ռուսաստանին մինչև ամառ. StandardՊուտինը զարմացած էր, որ Փաշինյանը ԼՂ-ն Պրահայում ճանաչել է Ադրբեջանի մաս. ԼավրովԳյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս մնում է ադրբեջանցիներին․ Սուրեն Պետրոսյանը ներկայացրել է, թե ինչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում (տեսանյեւթ)
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ)
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենինԱռանց ամերիկյան օգնության Ուկրաինան կարող է պարտվել պատերազմում. ԶելենսկիՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էԱպարան-Քուչակ ավտոճանապարհին բախվել են «VAZ»-ը և «Nissan»-ըՄոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության գործով կալանավորված ևս մեկ անձ կաՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանովՈսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․ «Հրապարակ»Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»Դժվարին որոշում եմ կայացրել չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի ՀՀ սահմանային փոփոխություններից հետո Խնածախի ապարանքը հայտնվեց սահմանից 700 մ․ հեռավորության վրա Միջուկային փորձարկումների կազմակերպությունը մեկնաբանել է միջուկային փորձարկում անցկացնելու ԱՄՆ պատրաստակամությունըՎրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանով Պատրաստ ենք «էս կտորում» անել դեմարկացիա, ինչ մերն է, մերն է․ Ալեն Սիմոնյանը քարտեզ է ներկայացնում Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ Բեգլարյան Օգնության հասած ավտոմեքենան այրվել է, կրակը տարածվել է «Եթե ասեն` կա՛մ պետք է տաս այս բնակավարը ՀՀ տարածքից, կա՛մ պատերազմես, կպատերազմենք»․ Սիմոնյան
Քաղաքականություն

Ինչի՞ մասին են ահազանգում սոցհարցումները. Արտակ Զաքարյան

ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինչի՞ մասին են ահազանգում սոցհարցումները

Սոցհարցումները ոչ միայն ստուգում են մարդկանց կարծիքը այս կամ այն հարցի վերաբերյալ, այլև ստիպում մտածել դրանց մասին: Ավելին, սոցհարցումների արդյունքում որոշակի խնդիրներ առավել ընդգծված են դառնում:

Երեկ MPG ընկերությունը հրապարակեց հերթական սոցհարցման արդյունքները: Համաձայն դրանց` հարցվածների 47,4%-ը ոչ մի կուսակցության չի քվեարկի, 14,7%-ը դժվարանում է որևէ կուսակցության նախապատվություն տալ, իսկ 7.8%-ը հրաժարվել է պատասխանել: Դատելով այս արդյունքներից ստացվում է, որ խորհրդարանական երկրում հասարակության 69,9%-ը չունի վստահելի քաղաքական ուժ:
Խորհրդարանական երկրի գլխավոր առանձնահատկություններից մեկն այն է, որ հնարավորություն է տալիս զարգացնել և կայացնել երկրի կուսակցական համակարգը: Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին կուսակցություններն ավելի շատ վստահության ռեսուրս ունեին և կուսակցական համակարգը կարելի է ասել կայացած էր: Այժմ, այս հարցում ևս ամեն ինչ գլխիվայր շուռ է եկել:

Ըստ հարցման` քաղաքական ուժերի նկատմամբ շատ թե քիչ վստահություն է տածում հասարակության ընդամենը 30.1%-ը` որոնցից 17,4%-ը «վստահում է» իշխող կապիտուլյանտին: Պարզ է, որ նրանք հիմնականում վարչական ռեսուրսից օգտվող, իշխանության հաշվին փող աշխատող, Հ1 նայող մարդիկ են: Հասարակության 12,7%-ն էլ նախընտրում է ոչ իշխանական կուսակցություններից որևէ մեկին:
Նիկոլի քաղաքական տգիտության արդյունքում ծագած պատերազմը, դավադրությամբ ձեռքբերված պարտությունը, այնուհետև` խաբեությամբ առաջ տարվող կեղծ խաղաղության թեզը ոչ միայն Հայրենիքի, այլ նաև հավատի, հույսի և վստահության կորստի պատճառ է դարձել: MPG ընկերության հարցումը նախ և առաջ ահազանգ է բարոյա-հոգեբանական անկում ու հուսահատություն ապրող հասարակական տրամադրությունների մասին:

Շատ դժվար ու պատասխանատու ժամանակներ են մեզ սպասվում: Պարզ է, որ Նիկոլի իշխանությունը վաղուց արդեն լեգիտիմ չէ, և չունի ոչ մի ռեսուրս իր հանրային վստահությունը բարձրացնելու համար: Կապիտուլյանտները չունեն որևէ հաղթաթուղը` իրենց ցածր հեղինակությունը բարձրացնելու և լեգիտիմ որոշումներ կայացնելու համար: Նման տրամադրությամբ հասարակություններն ի վիճակի չեն զարգանալ, պետություն պահել, հայրենիք պաշտպանել, ժողովրդավարական վերահսկողություն իրականացնել և այլն:

Հետևաբար` հասարակության 70%-ի մոտ, քաղաքական համակարգի նկատմամբ վստահության բարձրացման համար, ոչ իշխանական ուժերը մեծ անելիք ունեն: Քաղաքական ուժի և լիդերի համար ամենաբարդ գործը մարդկանց հուսալքությունը փարատելն ու ոտքի կանգնեցնելն է: Հասարակությունը պետք է մոտիվացվի և ուղղորդվի, որպեսզի կարողանա միասնական հաջողություններ արձանագրել»: