Հայտնի են Բրյուսովի համալսարանի ռեկտորի թեկնածուներն ու ընտրության օրը
«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը բաց մրցույթ է հայտարարել՝ «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի կառավարչի` ռեկտորի պաշտոնի համար:
168.am-ին համալսարանից հայտնեցին, որ ռեկտորի պաշտոնում երկու թեկնածու կա. գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը և ՀՀ ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը:
Համալսարանականները նշել են, որ համալսարանի բոլոր ստորաբաժանումները որպես ռեկտորի թեկնածու առաջադրել են Կարինե Հարությունյանի թեկնածությունը՝ ընդգծելով, որ սա ապացուցում է բուհի միասնական դիրքորոշումը՝ գործող ռեկտորի ղեկավարությամբ բուհն ապրել է զարգացում, գրանցել բազում հաջողություններ։
Նշենք, որ թեկնածուները դեռևս չեն հանդիպել պրոֆեսորադասախոսական կազմին: Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ին, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում: