Կենտրոնամետ Դեմոկրատների Միությունը կոչ է արել Հայաստանին դադարեցնել Արմեն Աշոտյանի նկատմամբ քաղաքական դրդապատճառներով շինծու գործերը
Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը (CDI) մեծ մտահոգությամբ է հետևում Հայաստանում ժողովրդավարության հետընթացի վերջին միտմանը: Այս մասին է վկայում միության հայտարարությունը, որը տարածել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Քիչ առաջ համաշխարհային քաղաքական ամենամեծ ընտանիքներից մեկը՝ Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը (CDI), տարածել է սույն թվականի նոյեմբերի 26-ին կազմակերպության Գործադիր մարմնի կողմից Պանամայում ընդունված հայտարարությունը, որի թարգմանությունը ներկայացնում եմ ստորեւ.
Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միության (CDI) հայտարարությունը Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ
Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը (CDI) մեծ մտահոգությամբ է հետևում Հայաստանում ժողովրդավարության հետընթացի վերջին միտմանը:
Մասնավորապես, մենք դատապարտում ենք Երևանի օդանավակայանում Հայաստանի Հանրապետական կուսակցության (CDI անդամ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ առանց համապատասխան իրավական ծանուցումների կիրառված ուղևորությունների անսպասելի եւ աղաղակող արգելքը։
>Հաղորդագրությունների համաձայն՝ կոպտորեն խախտվում են Հայաստանի Սահմանադրությունը, օրենքներն ու կարգավորումները։
Մարդկանց ազատ տեղաշարժը համընդհանուր իրավունք է, որը երաշխավորված է նաև Հայաստանի Սահմանադրությամբ և կարող է սահմանափակվել բացառիկ հանգամանքներում, որոնք այս դեպքում հիմնավորված չեն։
Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը (CDI) հիշեցնում է Հայաստանի իշխանություններին երկրում հիմնարար իրավունքների, ինչպիսին է ազատությունը, ժողովրդավարության և օրենքի գերակայության ապահովման իրենց ողջ պատասխանատվության մասին:
Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը դադարեցնել քաղաքական դրդապատճառներով շինծու գործերը և խուսափել մրցակիցների նկատմամբ իրավապահ մարմինների լիազորությունների հետագա չարաշահումից։
Մենք ուշադիր հետևելու ենք իրավիճակին։
IDC CDI
Andrés Pastrana Arango
Antonio López-Istúriz»,- տեղեկացրել է Աշոտյանը։