Շուշիի շրջանում Ադրբեջանը խախտել է հրադադարը. երկու անձ վիրավորվել է
Շուշիի շրջանում ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից գնդակոծել է Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների դիրքակետը, ինչի հետևանքով վիրավորվել է երկու մարդ: Այս մասին ասված է ՌԴ ՊՆ տեղեկագրում։
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական կողմի հետ համատեղ անցկացնում է տվյալ միջադեպի քննություն։