ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորման դիմաց Իսրայելից պահանջում է Պաղեստինի ճանաչումը. The Wall Street JournalՄենք պետք է հաղթենք Գազայի հատվածում. ՆեթանյահուՈսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկել են Ռաֆահում ծրագրված գործողությունըՓաշինյանն այցելեց Տավուշ, մանիպուլացրեց, վերադարձավ, սկսվեց հայրենիքի հանձնման համաձայնությունը․ Թովմայսան Արտակարգ իրավիճակ՝ Դավթաշենում. խմելու ջուրը 4-րդ օրն է՝ անխնա հոսում է ու ողողում թաղամասը «ՔՊ»-ն շարունակում է կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան «Նիկոլ, դավաճա՛ն» վանկարկելով՝ բաղանիսցիները փակել են միջպետական ճանապարհը (տեսանյութ) Տավուշում պետական սահմանի սահմանազատման հարցով ՀՀ իշխանության վարքագիծը հակասում է պետական շահերին Տավուշի Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում․ Sputnik Արմենիա Կրասնոդարը հաղթեց Ֆակելին. Սպերցյանը մասնակցեց խաղին, Հարությունյանը՝ ոչ Կանաչ ժամ եկեղեցու ոչնչացումը ցեղասպանական գործողություն է՝ հարձակում մշակութային ժառանգության վրա Հայտնաբերվել է կորած քաղաքացին Ադրբեջանը ջնջել է հողի վրայից օկուպացված Արցախի Քարինտակ գյուղը Ալվարդ Ստեփանյանը դարձավ 2024 թվականի Հայաստանի մինչև 18 տարեկան աղջիկների չեմպիոն Մահացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Կազիմիրովը ԵՄ-ն պաշտպանում է Ադրբեջանին՝ Տավուշի 4 գյուղերի հանձնման պայմանավորվածությունը «Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի հավասարական մոտեցումներից․ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի 2024 թ. Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց Խաղաղապահների դուրսբերումը բարձրացնում է Ադրբեջանի նոր հանցագործությունների հավանականությունը Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը Տավուշից 2.5 գյուղի` Ադրբեջանին անցնելու որոշման մասին իշխանությունը Իրանին տեղեկացրել է (տեսանյութ) Իրապես կարծում ենք՝ տրանսպորտային կապուղիների ապաշրջափակումը կլինի խաղաղության էական գործոն․ ԱԳՆ Գետափնյա գյուղի կամրջով երթևեկությունը դեռևս մնում է դադարեցված ՔԿ-ից հայտարարում են՝ անձը խոշտանգման չի ենթարկվել, բայց քրվարույթ կնախաձեռվի Վանաձորում` իր տան լոգարանում, հայտնաբերվել է ՀՀ ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դին Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» հայտարարությունը Հայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղերը. Ադրբեջանի ԱԳՆ Վախենում եմ արդեն 200 օր Ադրբեջանի կողմից բանտարկված հորս կյանքի համար.Վարդանյանի որդու հարցազրույցը Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան ՊՎԾ-ն ամփոփել է քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները Սրանք հանձնող են, ազատագրող չեն, մարդկանց կտրում են հայրենիքից ու Եկեղեցուց, Նիկոլի հետ ապագա չկա (տեսանյութ) Վանաձորը վերածվում է սահմանային գոտու, իսկ ՀՀ-ի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը․ թյուրքագետ էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի Սազմանազատման հետևանքով Կիրանց գյուղի հատվածում մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու ԱՄՆ-ը վետո է դրել Պաղեստինի՝ ՄԱԿ-ի անդամակցության բանաձևի վրա
Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող 2.5 գյուղ, ՀՀ-ն ստանում է սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում. Փաշինյանի աշխատակազմ
Ապրիլի 22-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին«Բաց դաս» ԱԺ-ում. ՔՊ-ական պատգամավորները հանդիպել են դպրոցականներին եւ ուսուցիչներինՀայտարարություններն այն մասին, որ հայերը Լեռնային Ղարաբաղից դուրս են եկել ռուս խաղաղապահների անգործության պատճառով, սխալ են. Լավրով
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանումԱլավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել ենԶարդարվեստի ուսումնարանը Նկարչների միությունում կազմակերպում է ուսանողների ձեռքի աշխատանքների ցուցահանդես Դավիթ Տոնոյանի դեմ գործը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է, տեղավորվում է Փաշինյանի` մեղավորներ նշանակելու քաղաքականության տիրույթում․ փաստաբաններՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպՈվքե՞ր նպաստեցին Հայաստանում տելեգրամյան ալիքներով թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը․ Կարապետ Պողոսյան

ՀԷՑ-ի տնօրենը ժողովրդից թալանած փողերով ֆուռով Range Rover-ներ է բերում Հայաստան, որ թարմացնի հարազատների ավտոպարկը

NEWSPRESS.am-ը խոստացել էր «ջրի երես հանել» ՀԷՑ-ի (Հայաստանի էլեկտրական ցանցեր) ղեկավար կազմի անօրինականություններն ու պատմել, թե ինչպես են թալանում շարքային սպառողներին։

Սկզբի համար հիշեցնենք մեր ընթերցողներին (թեև դժվար թե որևէ մեկը դա մոռանա), որ ամեն անգամ տարեվերջին կառավարությունը «նվեր» է անում իր քաղաքացիներին՝ բարձրացնելով կոմունալ վարձավճարները (այդ թվում նաև՝ հոսանքի սակագինը, որը եկող տարի կթանկանա ևս 5 դրամով):

Հոսանքի հետ կապված թալանը հազիվ թե որևէ մեկը զգացած չլինի։ Այս թալանը տեղի է ունենում անմիջապես «վերևների» գիտությամբ ու նրանց «թեթև ձեռքով»․ դե, ինչպես ասում են, ձուկը գլխից է հոտում, բայց սկսենք «ներքևներից» ու հասկանանք, թե ովքեր են այն մարդիկ, ովքեր ջանասիրաբար ու ամենայն «պատասխանատվությամբ» լծվել են   շարքային քաղաքացիների թալանի գործին․․․

Եվ այսպես, մեր այս հրապարակման «հերոսը» ՀԷՑ Տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանն է․․․

Այս անձնավորությունն այն մարդկանցից է, ով թաց տեղ չի պառկում ու «անտեր» ման չի գալիս։ Համենայնդեպս, նա սկսում է խառնվել, երբ «անտեր» է մնում։ 

Նրան իշխանությունների հետ ջերմ հարաբերություններ ու «տեր» ունենալը հարկավոր է՝ իր բիզնեսներն ամեն գնով պահելու համար։ Ըստ շրջանառվող լուրերի՝ Կարեն Դարբինյանի բիզնեսներն անգամ Հայաստանի սահմաններից դուրս են:

NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ Կարեն Դարբինյանը Վրաստանից ֆուռով ներկրում է մեծ քանակությամբ Range Rover մակնիշի մեքենաներ՝ թարմացնելով իր  հարազատների ավտոպարկը: Հետաքրքիր է՝ այդ մեքենաներից բաժին հասնելո՞ւ է ռուս միլիարդատեր բիզնեսմենի կնոջը՝ Տատյանային, որը հաճախ է լինում Հայաստանում: 

Բացի այդ, որոշ աղբյուրների համաձայն, ՀԷՑ-ի Կարեն Դարբինյանին են պատկանում «Բիգ էներգո», «Ֆուլ հաուզ», «էներուօրքս քորփորեյշնս», «Մարֆրիկ», «Սագամար», «Բալիս», «Սթար լայն» ՍՊ ընկերությունները:

Այս բոլոր ընկերությունները զբաղված են էլեկտրական ցանցերի համար շինարարական պատվերներ կատարելով: Չենք քննարկում, թե ինչ պայմաններով և ինչ գներով․․․

Ինչպես նաև չենք քննարկում, թե որքան գումար է դուրս գրում պայմանագրով, ու որքան գումար է տալիս Կարեն Դարբինյանն իր որդուն՝ Հայկ Դարբինյանին, նրան պատկանող ընկերության ավտոբուսներով ՀԷՑ-ի աշխատակիցներին աշխատանքի տանելու համար։

Կարեն Դարբինյանը հոգ է տարել նաև իր մյուս որդու՝ Արա Դարբինյանի մասին։ Վերջինս ՀԷՑ-ում պետի պաշտոն է զբաղեցնում․․․

Այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ը նաև Դարբինյանների «ընտանեկան բիզնեսն է»։

Այս ընտանիքից Կարենի կինը՝ Լուսինե Ղասաբօղլյանը, ևս տնօրեն է աշխատում, ավելի կոնկրետ՝ Երևանի թիվ 51 դպրոցի տնօրենն է։

Հատկանշական է, որ նա տնօրենի պաշտոնում պատահական չի հայտնվել։

Որոշ տեղեկություններով՝ այդ հարցում նրան օգնել է ՀԷՑ-ի պաշտոնյա ամուսինը, ով ջերմ հարաբերությունների մեջ է իշխանության հետ։

2018 թվականի հոկտեմբերին էլ նախկին տնօրենի աշխատանքից ազատվելուց հետո, թափուր պաշտոնի մրցույթին 6 այլ թեկնածուների հետ առաջադրվեց նաև Լուսինե Ղասաբօղլյանը։

Մեր տեղեկություններով՝ մրցույթում նրա «հաղթանակը» կանխորոշված էր։ Ըստ որոշ տեղեկությունների՝ այդ կանխորոշվածությունը նույնիսկ վրդովվեցրել է ծնողական խորհրդին ու որոշ ուսուցիչների, ովքեր ցանկացել են կանխել դա․․․ 

Արդյունքում, այսօր Լուսինե Ղասաբօղլյանը տնօրեն է և ամեն օր գնում է դպրոց՝ իր թանկարժեք հագուստով ու աքսեսուարներով, որոնց գներն իհարկե չի տեղավորվում նրա համեստ աշխատավարձի մեջ․․․

Նշենք նաև, որ Դարբինյանները մեծ հողատարածք ունեն Ծաղկաձորում:

Թերևս այս հրապարակմամբ բավարարվենք այսքանով։ Նոր տեղեկություններ և «գաղտնիքների բացահայտում» կլինի հաջորդիվ․․․

Շարունակելի...