ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն ու ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրՊիտի Արցախ վերադարձ լինի, որ Մայր Հայաստանը փրկվի, որ խաղաղություն ունենալու հնարավորություն լինի… Արցախի ԱԺ պատգամավոր Եթե թուրքի հետ ապրելը լավ է, գնացեք, խնդրենք Ալիևին մի հատ գյուղ տա, գնացեք այդ 100 հոգով ապրեք, մենք չենք ուզում իրենց հետ ապրենք․ ճանապարհ փակած քաղաքացիներԻ գիտություն կեղծ լուրեր տարածողներին` Տիգրան Աբրահամյանը երեկ ողջ օրը եղել է Տավուշի մարզում. ՀՀԿ ԵԿ ղեկավարը` տելեգրամյան ալիքներում տարածված ապատեղեկատվության մասին Ուկրաինայի իշխանությունները պետք է մոռանան 1991 թվականի սահմաններին հասնելու անիրատեսական նպատակը.The New York Times Մեր իրավունքների պաշտպանության հարցն այսօր առավել քան երբևէ վերանորոգելու անհրաժեշտութուն կա. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունըՄահացել է բանաստեղծ Արշակ ՔոչինյանըՊապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությանն հարցերըԱլիևը Զելենսկուն հրավիրել է ԲաքուԱյս պրոցեսը սկսվել է 2018-ին․ սահմանազատումը սկսում են Տավուշից, քանի որ դա Ադրբեջանի համար է կարևոր․ փորձագետ (տեսանյութ)Ոստիկաններ, էս ժողովրդին հանկարծ մոտիկ չգաք, մեկի մատը փուշ մտավ, պատասխան դուք եք տալու. Դանիելյան (տեսանյութ)Երևան-Սևան ճանապարհին լարված իրավիճակ է․ քաղաքացիները փակել են ճանապարհը․ ՈւՂԻՂ«Էդ ինչների՞դ վրա եք տենց ուրախ, բերաններդ բաց, ուրախանո՞ւմ եք ձեր արածով»․ Տիգրան Աբրահամյանը՝ դրվագ է ներկայարել ծիծաղող ոստիկանների մասնակցությամբԿաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ
Այսօր մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի
Այսօրվանից Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացըՆոյեմբերյանում ԵԿՄ-ի մեքենան մխրճվել է մարդկանց մեջ, նրանցից մեկի գլուխն արյան մեջ է (տեսանյութ)Նոր նշանակում՝ Արգիշտի Քյարամյանի հրամանովՆոյեմբերյան համայնքը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան. հայտարարությունՀյուսիսային Կորեան առաջին անգամ միջուկային զորավարժություն է իրականացրելԲաղանիսի անունից պահանջ եմ ներկայացրել՝ դեմ ենք այս ամենին, ասել եմ՝ ինձ հանեն այդ աշխատանքային խմբից․ Բաղանիսի համայնքապետԱլեն Սիմոնյանն ու Գրեգ Ֆերգուսն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանըՀետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերովԿիրանցի վարչական ղեկավարը որոշել է հրաժարական տալ․ հայտնի է պատճառըԾիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը մահացու հիվանդություն ունի. Новая газета ЕвропаՀայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ՆԳՆ«Զվարթնոց» օդանավակայանում արգելել են ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան (տեսանյութ)Գյուղապետերին ասել են՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու են և շատ արագ. Սուրեն ՊետրոսյանԱյս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի, Եկեղեցու կողքին պետք է լինեն նաև եկեղեցի կառուցած մեր ազդեցիկ, հեղինակավոր հայերը․ Վահե ՀովհաննիսյանՄիայն «դրսինները». «Փաստ»Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրևՏավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ»Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀամերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ» Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ» Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը․ «Ժողովուրդ»Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը․ յուրիկների պակաս չի զգացվում․ «Հրապարակ» 36 կգ ոսկու և 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել․ «Ժողովուրդ»Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»Զելենսկին հերթական անգամ կոպիտ կերպով է դիմել իր երկրի դաշնակիցներինՉարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, կա վիրավոր Իրաքի շիաները կվերսկսեն հարձակումները ամերիկյան զորքերի դեմՓաշինյանը թույլ տվեց ծայրահեղ վտանգավոր դիվանագիտական սխալ, հայտարարեց՝ Ռուսաստանը մեր հարևանը չէ․ Առաքելյան
Քաղաքականություն

Չքնաղ նոր Հայաստանի տոնակատարությունը. Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է․

«Առաջներում, երբ դեռ չկար աղետ, քաղաքը երբեք այդքան ցուցադրաբար չէր զարդարվում։

Պարտադրվող ուրախությունը ավտորիտար և կաստայական համակարգերում կարևոր գործիք է՝ կառավարելիության և սեփական իշխանությունը պահելու համար։

18-19 դարի Ամերիկայում սևամորթ ստրուկներին ամենածանր տառապանքներից հետո ստիպում էին երգել-պարել։ Ուրախ լինելուց հրաժարվելը ավելի կոշտ պատիժ էր առաջացնում։

Նացիստները համակենտրոնացման ճամբարներում ստիպում էին հրեաներին՝ ուրախ թռվռալ, զվարճանալ։

Գուլագներում կին, ամուսին, բարեկամներ ունեցող ընտանիքների մյուս անդամները պարտավոր էին ուրախ և զվարթ տեսք ունենալ սովետական համընդհանուր տոներին։

Հաքսլին իր «Նոր չքնաղ աշխարհում» նկարագրում է Ալֆաների վերաբերմունքը մշտական ծանր աշխատանքի մեջ գտնվող և ավելիի ոչ մի բանի իրավունք չունեցող ցածր կաստաների հանդեպ. «Միակ բանը, որը պահանջվում է նրանցից՝ լինել երջանիկ»։

Իշխողների, վերին կաստաների, իշխանությունների համար կարևոր է, որ ամենաանմարդկային պայմաններում անգամ զանգվածները «լինեն երջանիկ»։

Ստիպողական երջանկությունն ունի խորքային հոգեբանական նշանակություն։ Անմարդկային իշխանությունները, ավերածություններ բերած կառավարիչները, ստանալով «երջանիկ զանգվածներ», սկսում են մտածել, որ իրենք ճիշտ են, ամեն ինչ նորմալ է, իրենք ոչնչում մեղավոր չեն, ամեն ինչ բնականոն գնում է։

Երևանի փողոցներում պարտադրվող նախաամանորյա և նախաեվրատեսիլյան ուրախությունը՝ փակվող փողոցներով, գունագեղ լույսերով, մեծ տոնածառերով, այս շարքից է։

Ամենադժվար պայմաններում անգամ կարելի է կազմակերպել զուսպ տոնակատարություն՝ հաշվի առնելով, իրոք, որ կան երեխաներ, կա ընթացիկ կյանք և այլն։

Բայց ընդամենը սեպտեմբերին 200-ից ավել զոհ տված երկրում, մի երկրում, որտեղ այդ պահին կան 18-20 տարեկան զինծառայողների չվերադարձված դիակներ, անմարդկային է նման գռեհիկ պարտադրվող տոնակատարությունը։

Իշխանությունն առաջնորդվում է «զանգվածների ուրախությունը իմ փրկությունն» է բանաձևով։ Դրա համար բյուջեից ցանկացած գումար դնում է, որ պարտադրվող ուրախությունը լինի ավելի զանգվածային։

Ուրախացեք, որ մոռանաք բոլոր զոհերն ու կորուստները, ուրախացեք, որ մոռանաք, որ 150 հազար հայ մեր իշխանության օրոք կանգնած է ցեղասպանության վտանգի առաջ, և ուրախացեք, որ մոռանաք, որ մեր իշխանության օրոք ամեն օր կարող է սկսվել նոր պատերազմ՝ նոր զոհերով։

Պարտադրվող ուրախությունը բերում է հասարակական դեգրադացիոն հարաբերությունների. է´լ ավելի են առանձնանում ու տարբերակվում վշտի հանրային շերտը, փուչիկի և սալյուտի շերտը, անտարբերների շերտը և այլն։ Փոքր Հայաստանում սա շատ գռեհկության աստիճանի ցավոտ է ստացվում։

Բայց արդյո՞ք մենք հոտ ենք, թե՞ կարող ենք լինել նորմալ հասարակություն, և արդյո՞ք հասարակական մթնոլորտը միայն իշխանությունը պիտի ձևավորի։

Երբ մենք վերջապես ձևավորենք ազդեցիկ հանրային միավորներ, կկարողանանք ազդել նաև հանրային ընկալումների վրա՝ կանգնեցնելով դեգրադացիոն պրոցեսները։

Իսկ այս պահին ունենք միայն մեծ ռեսուրսներով իշխանություն՝ կյանքի մասին իր գռեհիկ պատկերացումներով, և դրան ի հակակշիռ՝ մի քանի հարյուր անհատների, որոնց ձայնը, սակայն, բացառապես անհատական է։