Ի՞նչ դժվարություններ են սպասվում 2023-2024 թվականների ձմռանը
Եվրահանձնաժողովի էներգետիկայի գծով գլխավոր տնօրեն Դիտե Յուլ Յորգենսենը Washington Post-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Եվրամիությունը 2023-2024 թվականների ձմռանը մեծ մարտահրավերների կբախվի, որոնք կարող են ավելի մեծ լինել, քան գալիք ամիսների մարտահրավերները:
«Դժվար ձմեռ է լինելու, բայց ես կարծում եմ, որ մենք ամեն ինչ արել ենք նախապատրաստվելու համար: Կարծում եմ, որ 2023-2024 թվականների ձմռանը ավելի մեծ խնդիր է առաջանալու, քան առաջիկա ամիսներին»,- ասել է նա։
Յորգենսենի խոսքով՝ եթե ավելի վաղ ռուսական գազի մասնաբաժինը եվրոպական շուկայում գնահատվում էր մոտ 40%, ապա նոյեմբերին այն կազմում էր ընդամենը 7%՝ կապված ԱՄՆ-ից և այլ գործընկերների մատակարարումների ավելացման հետ։