ՏԿԵ փոխնախարարը և ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպանը քննարկել են տեղական ինքնակառավարման համակարգին առնչվող հարցեր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ընդունել է ՀՀ-ում Ֆինլանդիայի Հանրապետության դեսպան Կիրթսի Նարինենի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և ներկայացրել նախարարության գործունեության հիմնական շրջանակը, ոլորտային ձեռքբերումները, ինչպես նաև զարգացման տեսլականները։
Անդրադառնալով տեղական ինքնակառավարման համակարգին՝ նախարարի տեղակալը նշել է, որ վերջին տարիներին համակարգային բարեփոխումները գրանցել են դրական արդյունքներ և ներկայացրել համայնքներում գործող Քաղաքացիների սպասարկման գրասենյակների (ՔՍԳ) հիմնական գործառույթները։