Ալիևն ընդունել է Պետդեպարտամենտի ներկայացուցչին

Նոյեմբերի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիկերին, հայտնում է պետության ղեկավարի պաշտոնական կայքը։
Հանդիպման ընթացքում Ռիկերը Ալիևին է փոխանցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի ողջույնները։
Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի բանակցությունների շուրջ ԱԳ նախարարների մակարդակով կայացած հանդիպման շուրջ։
Բարձր է գնահատվել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մշտական ուշադրությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։