Օրբանը աջակցում է Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալուն

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ աջակցում է Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալուն։
Հունգարիան և Թուրքիան դաշինքի վերջին երկու երկրներն են, որոնք դեռ չեն վավերացրել դրա ընդլայնումը, հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները։
Օրբանի խոսքով՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության վավերացման հարցն արդեն ընդգրկվել է 2023 թվականին երկրի խորհրդարանի առաջին նստաշրջանի օրակարգում։ Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին խնդրել է նրան հնարավորինս շուտ վավերացնել հարցը։