Ինչպե՞ս են Տաշիր Սամոն ու Կարեն Կարապետյանը թալանում շարքային սպառողներին
NEWSPRESS.am-ը մի առիթով արդեն գրել է, որ Սամվել Կարապետյանը՝ նույն ինքը Տաշիր Սամոն, նույն ինքը՝ ՀԷՑ-ի («Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ) Սամոն, հլու-հնազանդ անցավ Փաշինյանի Նիկոլի թրի տակով:
Շատերը հիասթափություն ապրեցին, երբ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո տեսան «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, «Հայաստանի ներդրողների ակումբի» հիմնադիր Սամվել Կարապետյանի ձեռքսեղմումը՝ Փաշինյանի հետ...
Այն ժամանակ շատերն իրենց հարց տվեցին, թե ո՞րն է գաղտնիքը և ինչը ստիպեց Տաշիր Սամոյին ընկրկել ու անցնել Նիկոլ Փաշինյանի դաշտ...
Հարկ է նկատել, որ Տաշիր Գրուպի սեփականատիրոջ «գաղտնիքն» իրենից ներկայացնում է արժեքավոր փաստաթղթերի մի ամբողջ կույտ, որը շատ «պատահական» հայտնվել է NEWSPRESS.am ձեռքի տակ:
Այդ փաստաթղթերը պատասխանում են մի շարք հարցերի՝ ինչպե՞ս է Տաշիր Սամոն թալանում ՀԷՑ-ի սպառողներին, ի՞նչ տարբերակներով է կարողանում շարքային սպառողներից ստանալ ավելի շատ գումար, քան սպառվել է, ինչո՞ւ են մեր հաշվիչներն ամեն անգամ ավելի շատ գումարներ գրում.... մի խոսքով՝ վստահեցնում ենք, որ այս և այս շարքից շատ ուրիշ հարցերի պատասխանների կստանա ընթերցողը մեր հրապարակումներից...
Ի դեպ, դարձյալ շա՜տ «պատահական», մեր ձեռքի տակ են հայտնվել նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ու այդ ընկերության ղեկավար Կարեն Կարապետյանի «աշխատաոճի» հետ կապված փաստաթղթեր, որոնք դարձյալ պատասխանում են նույն հարցերին՝ ինչպես, ինչքան, ինչու...
Այնպես որ, տեղեկատվության պակաս չենք ունենա, քանի որ մենք սկսում ենք ներկայացնելու բացահայտումների շարք...
Վերոհիշյալ տեղեկությունների մասին՝ փաստերով, NEWSPRESS.am-ը կհրապարակի հաջորդիվ...