Առաջիկայում կկայանա Լուկաշենկո-Պուտին հանդիպում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մոտ ապագայում հանդիպելու մասին։ Այս մասին գրում է BelTA-ն։
«Առաջիկայում մենք կհանդիպենք Ռուսաստանի նախագահի հետ։ Մենք կքննարկենք նաև ներմուծման և արտահանման հարցերը; Եթե որոշ մանր խնդիրներ լուծվեն, ապա մենք կարող ենք զգալի առաջընթաց գրանցել ներմուծման և արտահանման հարցով»,- ասել է Լուկաշենկոն։