Կրեմլում խոսել են Զապորոժիեի ատոմակայանից ռուսական զորքերի դուրսբերման մասին

Զապորոժիեի ատոմակայանի տարածքից ռուսական զորքերի դուրսբերում չի կարող լինել։
Այսպես է մեկնաբանել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ուկրաինական Energoatom-ի ղեկավարի հայտարարությունը, թե ինքը նախանշաններ է տեսնում Ռուսաստանի կողմից Զապորոժիեի ատոմակայանից հեռանալու նախապատրաստության մասին։
Նրա խոսքով՝ «պետք չէ ինչ-որ նշաններ փնտրել այնտեղ, որտեղ դրանք չկան և չեն կարող լինել»։