Չինաստանում ցույցերը շարունակվում են

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում և բազմաթիվ այլ քաղաքներում երկուշաբթի՝ նոյեմբերի 28-ի գիշերը, շարունակվել են զանգվածային բողոքի ցույցերը սահմանափակող միջոցների դեմ, որոնք երկրի իշխանությունները բացատրում են որպես կորոնավիրուսի դեմ պայքար։
Deutsche Welle-ն հայտնում է, որ Պեկինում ցուցարարները դուրս են եկել փողոցներ դիվանագիտական թաղամասի մոտ, նրանցից շատերը սպիտակ թղթեր են կրում ձեռքին՝ որպես բողոքի խորհրդանիշ։
Մարդիկ վանկարկում են՝ «Հեռացրեք կարանտինը» և «Մենք չենք ուզում PCR թեստեր, մենք ազատություն ենք ուզում»։
Ներգրավվել է ոստիկանությունը, բերման ենթարկվածների հստակ թիվը հայտնի չէ։