Տեղը չե՞ք բերում, շոուի էլեմենտներով ախպո՞րս եք բերման ենթարկում. ես ու ախպերս չլինեինք՝ ՔՊ-ն կես ձեն չէր ստանա Շիրակից...
Հաղորդավար Սևակ Հակոբյանն անդրադառնալով Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի գրառմանը՝ կապված նրա ավագանու անդամ եղբոր բերման ենթարկելու հետ՝ գրել է.
«Ծառայողական քննություն եմ ակնկալում․ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը գրել է եղբոր բերման ենթարկվելու մասին․ «Եղբորս բերման ենթարկելու իրադարձությունը տեղի է ունեցել քաղաքի բանուկ հատվածում՝ օրը ցերեկով, շոու էլեմենտներով»:
Տիկինը, ըստ երևույթին, հազիվ է իրեն զսպել, ուզեցել է նաև գրի՝ «Իմ եղբայրը հո սովորական քաղաքացի չի, ընդդիմադիր չի, ինքը երդվյալ քպական ա, նիկոլական ա, քուրն էլ ՔՊ մարզպետ, ընտրություններին ձեն բերած․ ես ու ախպերս չլինեինք՝ ՔՊ-ն կես ձեն չէր ստանա Շիրակից․ տեղը չե՞ք բերում, շոուի էլեմենտներով ախպո՞րս եք բերման ենթարկում»»: