Թուրքիան ահաբեկիչ է. Երևանի ՄԱԿ-ի շենքի մոտ քրդերն այրեցին Էրդողանի նկարը (տեսանյութ)

Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներն այսօր՝ նոյեմբերի 28-ին, բողոքի ակցիա են կազմակերպել ՄԱԿ-ի գրասենյակի մոտ՝ ընդդեմ Սիրիայում թուրքական ագրեսիայի:
ԱԺ պատգամավոր Կնյազ Հասանովը հայտարարեց. «Մենք մեր ձայնն ենք բարձրացնում ընդդեմ Սիրիայում եւ Իրաքում քուրդ ժողովրդի դեմ Թուրքիայի կատարած ոճրագործությունների ու հանցագործությունների: Մենք այսօր ականատես եղանք, որ թուրքական իշխանությունները Ստամբուլում կազմակերպեցին պայթյուն, որի հետեւանքով 4-5 զոհ եղավ, դեռ դա չվերջացրած, Թուրքիայի իշխանությունները հայտարարեցին, թե այդ գործում իրենց ձեռքն ունեն Քրդական բանվորական կուսակցությունը եւ Սիրիայի քրդերը: Դրա համար Էրդողանն ասաց՝ պետք է հարձակվենք Սիրիայի քրդերի վրա, իբր տեռորի դեմ առնելու համար: Էրդողանն ասում է՝ բոլոր քրդերին պետք է ոչնչացնենք՝ անկախ նրանից, նրանք գտնվում են Թուրքիայում, Սիրիայում, Իրաքում, թե Իրանում: Բայց աշխարհի