Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը շատ ծանր է. գրեթե ամեն օր կրակոցներ են. Զաս

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հույս է հայտնել Հարավային Կովկասում իրավիճակի բարենպաստ զարգացման համար։
«Եթե կովկասյան տարածաշրջանում իրավիճակը գնահատենք մեծ մասշտաբով, ապա այն միտումները, որոնք այժմ ձևավորվում են այնտեղ, զգուշավոր լավատեսություն են ներշնչում»,- ասել է ՀԱՊԿ ղեկավարը բելառուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։
Զասը նշել է, որ տարածաշրջանի պետությունները կենտրոնացած են խաղաղության հասնելու վրա՝ խաղաղության պայմանագրի ստորագրման, գոյություն ունեցող սահմանների օրինական գրանցման, տրանսպորտային կապերի ապաշրջափակման վրա։
«Բայց, մյուս կողմից, իրավիճակը շատ ծանր է, հատկապես Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ Գրեթե ամեն օր կրակոցներ են լինում։ Մենք այնտեղ էինք, միջոցառում էինք անցկացնում, և դեռ փոխհրաձգություններ էր սահմանին»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։