Էրդողանը խոսել է Եգիպտոսի և Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին

Թուրքիայի և Եգիպտոսի միջև հարաբերությունները բարելավվում են, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը` մեկնաբանելով վերջերս Կատարում Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի հետ հանդիպումը։ Այդ մասին տեղեկացնում է Anadolu-ն։
Առաջիկա ժամանակաշրջանում Սիրիայի հետ հարաբերությունները կարող են գնալ նույն ճանապարհով, ասել է նա։
«Քաղաքականության մեջ նեղանալու կարիք չկա»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։
Թուրքիայի ղեկավարը նշել է, որ Կատարում Թուրքիայի և Եգիպտոսի ղեկավարների հանդիպումն անցել է փոխադարձ գոհունակության մթնոլորտում՝ հույս հայտնելով, որ Անկարայի և Կահիրեի միջև նախարարների մակարդակով շփումները կշարունակվեն։