ԱՄՆ-ում հանրապետականները խոստանում են շարունակել օգնություն տրամադրել Ուկրաինային
Հանրապետականները, որոնք նոյեմբերին կայացած միջանկյալ ընտրություններում մեծամասնություն են ստացել Ներկայացուցիչների պալատում, ասել են, որ Կոնգրեսը կշարունակի ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, սակայն այդ օգնության օգտագործումը ենթակա կլինի ավելի մանրակրկիտ դիտարկման։
Կոնգրեսականներ Մայքլ Մակքալը Տեխասից և Մայք Թերները Օհայոյից, ովքեր ակնկալվում է, որ կվերահսկեն Ուկրաինային օգնության նոր փաթեթները, ABC-ին ասել են, որ չնայած երկկուսակցական որոշ տարաձայնություններին, հանրապետականներն ու դեմոկրատները կշարունակեն Ուկրաինային տրամադրել աջակցություն:
Միևնույն ժամանակ, ըստ Մակքալի, հանրապետականները մտադիր են ապահովել ավելի մեծ վերահսկողություն, թափանցիկություն և հաշվետվողականություն;