Ձերբակալվել է Նախիջևանի ֆինանսների նախարարը

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության կողմից ձերբակալվել է Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության ֆինանսների նախարար Ռաֆայել Ռզա օղլու Ալիեւը։
Բաքվի Սաբաիլի շրջանային դատարանը քննել է քննիչի միջնորդությունն ընդդեմ Ռաֆայել Ալիևի՝ Պետական անվտանգության ծառայության վարույթում գտնվող քրեական գործի շրջանակներում։
Դատավոր Ուլվիա Շուկուրովայի 2022 թվականի նոյեմբերի 26-ի որոշմամբ Ռաֆայել Ալիևը կալանավորվել է 4 ամիս ժամկետով։
Ռաֆայել Ալիևը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և 144 միլիոն մանաթ պետական միջոցների տարբեր ձևերով հափշտակելու մեջ։