Հռոմի պապի հեռախոսազրույցը գաղտնի ձայնագրվել է
Հռոմի պապի և կարդինալ Անջելո Բեչչուի միջև հեռախոսազրույցը գաղտնի ձայնագրվել է: Վերջինիս շուրջ ընթանում է դատական գործընթաց։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Ինչպես հայտնի է դարձել, ձայնագրությունն արվել է մեկ այլ անձի կողմից, խոսակցությունը տեղի է ունեցել 2021 թվականի հուլիսի 24-ին, երբ Բեչչուն արդեն հեռացվել էր աշխատանքից և մեղադրվել յուրացումների մեջ։
Զրույցի ընթացքում Բեչչուին խնդրել է Պապին հաստատել, որ նա թույլատրել է վճարումները՝ օգնելու ազատել Աֆրիկայում առևանգված միանձնուհուն։ Վճարումները պետք է կատարեր Բեչչուի անվտանգության հարցերով խորհրդատուն՝ բրիտանական հայտնի ընկերությանը։ Նա էլ պետք է օգներ 2017 թվականին Մալիում իսլամական գրոհայինների կողմից առևանգված միանձնուհուն:
Պապը պատասխանել է, որ աղոտ կերպով է հիշում, թե ինչի մասին է խոսքը, և խնդրել է Բեչչուին գրավոր ներկայացնել խնդրանքը։