Թեհրանի Հայոց թեմի Առաջնորդն ընդունել է Արթուր Վանեցյանին և Վարդան Ոսկանյանին
Թեհրանի Հայոց թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսյանն իր գրասենյակում ընդունել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին և ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանին:
Սրբազան Հայրը ջերմորեն ողջունել է հյուրերին և հաջողություն մաղթել Իրանում իրենց առաքելությանը և վստահեցրել, որ իրանահայությունն ամբողջական հանձնառությամբ կանգնած է հայրենիքի կողքին՝ ի պաշտպանություն նրա և Արցախի:
Արթուր Վանեցյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Սրբազան Հորը և հույս հայտնել, որ հնարավոր կլինի բարելավել մեր հայրենիքի ներկա իրավիճակը: