Ցեղասպանումը և հայրենիքի բռնազավթումը նոր թափ է ստանում. ԱՍԱԼԱ-ի քաղաքական ղեկավարությունՎիկտոր Օրբանը կանխատեսել է Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտըԱդրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. ՎրթանեսյանՏավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ ՓաշինյանՍահմանին կատարվողը ցույց է տալիս, որ Ադրբեջանը և Հայաստանը միջնորդների կարիք չունեն մենք` երկու կողմերով, համաձայնության կհասնենք․ ԱլիևՆիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել
Սասուն Միքայելյա՛ն, Դուք և Ձեր կցորդները հավաքե՛ք ձեզ, դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեք. Բագրատ Սրբազան
Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ, տեսանյութ)
Բաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը«Այ սամազվանեց թագավոր». Նոյեմբերյանում բնակիչները ծեծի ենթարկեցին Տավուշի երկրապահի ղեկավար Յուրային, ով երեկ մեքենան վարել էր ցուցարարների վրա (տեսանյութ)ԵՄ-ն կոչ է արել նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմՏավուշում նույն անձը 2 անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել․ Արամ Վարդևանյան«Ըստ ամենայնի՝ Փաշինյանը վաղը իր ուղերձով «կընդառաջի» Էրդողանի «առաջարկին»». Հակոբ Բադալյան
Սահմանազատում կոչվածին չմասնակցեք, տղե՛րք, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին, ձեր պատժելու գործի անմիջական կատարողն եմ լինելու․ գեոդեզիստը դիմել է իր գործընկերներին
Քաղաքացիները «Հայփոստ»-ից կեղծ SMS են ստանում, որը ներկայացվում է որպես աշխատանքի «թույն» առաջարկ. ՄարտիրոսյանԱվտովթար՝ Արագածոտնի մարզում. Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավորՎերջին օրերին իշխանական թիմի արշավը ցեղասպանության դեմ հասցվում է տրամաբանական ավարտին. թյուրքագետՀՀ-ում ԱՄՆ դեսպանն ու ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրՊիտի Արցախ վերադարձ լինի, որ Մայր Հայաստանը փրկվի, որ խաղաղություն ունենալու հնարավորություն լինի… Արցախի ԱԺ պատգամավոր Եթե թուրքի հետ ապրելը լավ է, գնացեք, խնդրենք Ալիևին մի հատ գյուղ տա, գնացեք այդ 100 հոգով ապրեք, մենք չենք ուզում իրենց հետ ապրենք․ ճանապարհ փակած քաղաքացիներԻ գիտություն կեղծ լուրեր տարածողներին` Տիգրան Աբրահամյանը երեկ ողջ օրը եղել է Տավուշի մարզում. ՀՀԿ ԵԿ ղեկավարը` տելեգրամյան ալիքներում տարածված ապատեղեկատվության մասին Ուկրաինայի իշխանությունները պետք է մոռանան 1991 թվականի սահմաններին հասնելու անիրատեսական նպատակը.The New York Times Մեր իրավունքների պաշտպանության հարցն այսօր առավել քան երբևէ վերանորոգելու անհրաժեշտութուն կա. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունըՄահացել է բանաստեղծ Արշակ ՔոչինյանըՊապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությանն հարցերըԱլիևը Զելենսկուն հրավիրել է ԲաքուԱյս պրոցեսը սկսվել է 2018-ին․ սահմանազատումը սկսում են Տավուշից, քանի որ դա Ադրբեջանի համար է կարևոր․ փորձագետ (տեսանյութ)Ոստիկաններ, էս ժողովրդին հանկարծ մոտիկ չգաք, մեկի մատը փուշ մտավ, պատասխան դուք եք տալու. Դանիելյան (տեսանյութ)Երևան-Սևան ճանապարհին լարված իրավիճակ է․ քաղաքացիները փակել են ճանապարհը․ ՈւՂԻՂ«Էդ ինչների՞դ վրա եք տենց ուրախ, բերաններդ բաց, ուրախանո՞ւմ եք ձեր արածով»․ Տիգրան Աբրահամյանը՝ դրվագ է ներկայարել ծիծաղող ոստիկանների մասնակցությամբԿաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ
Այսօր մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի
Այսօրվանից Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացըՆոյեմբերյանում ԵԿՄ-ի մեքենան մխրճվել է մարդկանց մեջ, նրանցից մեկի գլուխն արյան մեջ է (տեսանյութ)Նոր նշանակում՝ Արգիշտի Քյարամյանի հրամանովՆոյեմբերյան համայնքը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան. հայտարարությունՀյուսիսային Կորեան առաջին անգամ միջուկային զորավարժություն է իրականացրելԲաղանիսի անունից պահանջ եմ ներկայացրել՝ դեմ ենք այս ամենին, ասել եմ՝ ինձ հանեն այդ աշխատանքային խմբից․ Բաղանիսի համայնքապետԱլեն Սիմոնյանն ու Գրեգ Ֆերգուսն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանըՀետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերովԿիրանցի վարչական ղեկավարը որոշել է հրաժարական տալ․ հայտնի է պատճառըԾիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը մահացու հիվանդություն ունի. Новая газета ЕвропаՀայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ՆԳՆ«Զվարթնոց» օդանավակայանում արգելել են ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան (տեսանյութ)Գյուղապետերին ասել են՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու են և շատ արագ. Սուրեն ՊետրոսյանԱյս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի, Եկեղեցու կողքին պետք է լինեն նաև եկեղեցի կառուցած մեր ազդեցիկ, հեղինակավոր հայերը․ Վահե ՀովհաննիսյանՄիայն «դրսինները». «Փաստ»Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Քաղաքականություն

Խաղողը նիսյա տվեցի, հիմա էլ հանցագործություն եմ անում, բայց ճար չկա. խաղողագործը այգին քանդում է (տեսանյութ)

NEWS.am-ի հետ զրույցում սարդարապատցի Կարենը, որը 13 տարի խաղողի մշակմամբ է զբաղվում հեգնանքով ասում է, որ այսօր ստիպված է տարիների ստեղծածը օրերի ընթացքում հողին հավասարեցնել։

«Անցած տարի էի ուզում քանդել այգին, բայց սպասեցի, հույս ունեի, որ կկարգավորվի խաղողի մթերման գործընթացը, էս տարի էդ մի քիչ հույսն էլ մեռավ, որոշել եմ՝ գարնանը յոնջա եմ ցանելու»,- ասաց նա:

Խաղողագործը հույս ուներ, որ իշխանությունները, ինչպես խոստացել էին, այս տարի կլուծեն մթերման խնդիրը, սակայն հույսը չարդարացավ, որոշեց քանդել խաղողի 6000 մետր այգին։

«Հանցագործություն եմ անում, բայց ճար չկա, ինձ մենակ են թողել։ Մեզ խաբեցին պայմանագրերի առումով, էս տարի մի կերպ տարա ՄԱՊ-ում հանձնեցի, նիսյա տվեցի, որ խաղողից պրծնեմ։ Էլ չեմ մշակելու, որովհետև մթերման ժամանակը հենց գալիս է՝ հոգեկանիս վրա ամեն ինչ ազդում է, աշխատող էլ չեմ գտնում։ 13 մարգ խաղողը քաղելու համար 38 հոգի մարդ է պետք, միայն բերքահավաքը 400 հազար դրամ է նստում ինձ վրա»,– ասում է խաղողագործը։

Կարենը դեռ չի որոշել՝ խաղողի այգու փոխարեն գարնանն ինչ է մշակելու։ Բանջարեղեն աճեցնել չի կարող, հողը քարոտ է։ Այստեղ սալորի այգի ունի, որի եկամտից չի դժգոհում, կարող է այգին մեծացնել, բայց այդ հարցում դեռ երկմտում է։

Այգին քանդելը ծանր որոշում էր, բայց ասում է՝ այլ ելք չուներ։ Այս հողատարածքից տարեկան մինչեւ 22 տոննա խաղող է հավաքել Կարենը։ Պայմանագիր ուներ «Նոյ» գործարանի հետ, բայց վերջին տարիներին ըստ խաղողագործի՝ գործարանը խաղող չի մթերում կամ էլ ցածր գնով է ընդունում, ինքն էլ այս տարի հարկադրված, որ աշխատանքը ջուր չդառնա, մեկ այլ գործարանում ինքնարժեքից ցածր՝ 120 դրամով է մթերել խաղողը եւ դեռ գումարն էլ չի ստացել։

«Ինքնարժեքից 5 դրամ ցածր գնով եմ մթերել։ Ինձ համար նախընտրելի էր, որ 170–ից 180 դրամով մթերեի խաղողը, որ ես էլ գոյատեւեմ, բա գոնե 50 դրամ ինձ չմնա, ընտանիք ունեմ, ուսանող եմ պահում»,– ասում է նա։

Այս տարի 12 տոննա խաղող է քաղել Կարենը, սա այն դեպքում, երբ չի մշակել այգին, գիտեր, որ նորից իրացնելը դժվար է լինելու, բացի այդ, խաղող մշակելը թանկացել է։

«Դիզվառելիքը 630 դրամ է, բանվոր ուժը 5000–ից 6000 է եղել, էս տարի 8000 էր, մեքենա էն ժամանակ 15 000–ով էր գործարան տանում, հիմա՝ 20 հազարով։ Բուժանյութը 250-ից 300 հազար էր, հիմա 400 հազարից անցել է։ Ամեն ինչը թանկացել է, բայց խաղողի գինը իջել է, ասում են՝ դոլարից է կախված, էդ դոլարը ձեթի վրա չազդե՞ց, մենակ խաղողի վրա ազդեց»,- նշում է խաղողագործը։

Խաղողի մթերման խնդիրներն ըստ Էկոնոմիկայի նախարարության Ագրովերամշակման վարչության պետ Գևորգ Ղազարյանի՝ առաջացել են 2020 թվականից՝ կորոնավիրուսով, 44–օրյա պատերազմով, հիմա էլ ռուս–ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված։ Պաշտոնյայի խոսքով՝ մթերող ձեռնարկությունները չեն կարողացել իրացնել խաղողը և գործարաններում կուտակվել էր շուրջ 44 մլն լիտր կոնյակի սպիրտ, ինչի պատճառով էլ խաղողի պահանջարկը նվազեց։ Բացի այդ արտահանման դժվարություններ են առաջացել, դրամն է արժեվորվել, ինչն էլ ազդել է խաղողի մթերման գնի վրա։ Որպեսզի գյուղացին և խաղող մթերող գործարանը նորից մթերման և իրացման խնդիրների առաջ չկանգնեն, Կառավարությունը աջակցում է վերամշակողներին իրացնել կուտակված սպիրտը, որ խաղողի նկատմամբ ներքին պահանջարկը մեծանա։

«Էկոնոմիկայի նախարարությունը իրականացնում է պետական աջակցության ծրագիր՝ կոնյակի սպիրտների արտահանման լրացուցիչ տուրքերի հետվերադարձի չափով։ Պետությունը խրախուսում է, որ ավելի շատ ունենանք գինու համար օգտագործվող խաղող, որովհետև գինու պահանջարկը տարեցտարի ավելանում է, բացի այդ էլ գինեմետ սորտերի խաղողը մթերվում է շատ բարձր գնով»,– ասում է Գևորգ Ղազարյանը։

Խաղողագործ Կարենը չի վստահում Կառավարության այս աջակցությանը, ասում է՝ ապահովեք պայմանագրերով, նշեք խաղողի մթերման ամենացածր գինը, որ մի օր էլ գինու համար մշակած խաղողը իրացնելու վտանգի տակ չհայտնվի։

«Ոնց սա խրախուսեցին, էնպես էլ գինու համար օգտագործվող խաղողն են խրախուսելու։ Պայմանագիր կնքեք, ժամկետներ ու գին նշեք, բայց չկա, ո՞ւմ հույսով հիմա էլ գինեմետ սորտի խաղող մշակեմ»,– ասում է Կարենը։

Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյան արձագանքում է.

«Նորմալ է, որ փաստեր են ուզում տեսնել, բայց կարծում եմ՝ էդ փաստերի պատասխանը պետք է տա վերամշակողը, իրենք պետք է աշխատեն վերամշակողների հետ ու կնքեն երկարաժամկետ պայմանագիր»։

Պաշտոնյան բնական գործընթաց է համարում խաղողի այգիների քանդումը և կրկնում՝ պետությունը խրախուսում է գինու համար օգտագործվող խաղողի մշակումը։

«Մենք ունենք 14 հա խաղող այգի, 80 000 խաղողագործ, համեմատության համար ասեմ, որ Վրաստանում կա 35 հա խաղողի այգի, 15 000 խաղողագործ։ Խաղողի փոքր հողակտորների վրա նույնիսկ եթե 150 դրամով մթերեն, միևնույն է՝ էն եկամուտը չի ստանալու, որն ակնկալում է։ Այսինքն՝ պրոցեսը պետք է գնա այն ուղղությամբ, որ այգիները խոշորացվեն, ինտենսիվ եղանակով մշակվեն, ինքնարժեքը նվազի և եկամուտը մեծանա»,– նշում է Էկոնոմիկայի նախարարության Ագրովերամշակման վարչության պետը։

Խաղողի մթերման այս տարվա ծավալները դեռ չեն ամփոփվել, սակայն, նախնական տվյալով այն կազմում է 190 հազար տոննա, իսկ արտահանումը՝ 14 հազար տոննա։ Կառավարությունն ակնկալում է, որ տարեվերջին արտահանումը կհասնի մինչև 20 հազար տոննայի։