Իտալիայում սողանքի հետևանով մահացել է 8 մարդ
Շաբաթ առավոտյան Իտալիայի Իսկիա կղզու Կազամիչոլա քաղաքում տեղի ունեցած սողանքի հետևանքով ութ մարդ է զոհվել, հաղորդում է SkyTg24 լրատվական ալիքը։
Ավելի վաղ տեղական լրատվամիջոցները հայտնել էին, որ հորդառատ անձրևների հետևանքով առաջացած սողանքի հետեւանքով անհետացել է առնվազն 13 մարդ, այդ թվում՝ մի երեխա։
Մի քանի տուն մնացել է սողանքի տակ։