Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ՝ ի նշան Հայաստանին առաջարկվող «խաղաղության». Էդմոն Մարուքյան
Ադրբեջանը չի ցանկանում հանդիպել Բրյուսելում, և դրա պատրվակը Էմանուել Մակրոնի ներկայությունն է: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
«Ընդ որում, անցած գիշեր Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ՝ ի նշան Հայաստանին առաջարկվող «խաղաղության»»,- գրել է Մարուքյանը: