Արցախը թղթով հո չէի՞ր հանձնի, եթե ժողովրդի 95 տոկոսը համաձայն է Արցախը պահելուն, պետք էր պատերազմով հանձնել, ժողովրդի ողնաշարը ջարդել, հետո էլ ասել՝ տեսաք չստացվեց. Չալաբյան
Նիկոլ Փաշինյանը 44–օրյա պատերազմը պարտվել է, քանի որ ուզում էր հանձնել Արցախը։ Այս մասին այսօր հրավիրված համաժողովի ժամանակ ասաց «Համախմբում» շարժման անդամ, «Արար» հիմադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։
«Ինչո՞ւ են մեծ պատրաստակամությամբ հանձնում Արցախը։ Տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանն ավելի մեծ պատրաստակամությամբ է հանձնում Արցախը, քան Ադրբեջանը պատրաստ է Արցախն ընդունել։ Ակնհայտ է՝ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն ունեն ընդգծված հակաարցախյան մոտեցում։ Նա պատերազմ է պարտվել, որովհետև ուզում էր հանձնել Արցախը։ Արցախի հանձնման գաղափարը եկել է Նիկոլ Փաշինյանի հետ, իրենք Արցախը ընկալում են՝ որպես քաղաքական խոչընդոտ Հայաստանում բացարձակ իշխանություն հաստատելու համար։ Պետք էր Արցախը հանձնել, թղթով հո չէի՞ր հանձնի, եթե ժողովրդի 95 տոկոսը համաձայն է Արցախը պահելուն, պետք էր պատերազմով հանձնել, ժողովրդի ողնաշարը ջարդել, հետո էլ ասել՝ տեսաք չստացվեց»,- ասաց Չալաբյանը։