ԱՄՆ-ն արգելել է չինական մի շարք ապրանքների ներմուծումը

ԱՄՆ-ի կապի դաշնային հանձնաժողովը հաստատել է կանոնները, որոնք արգելում են սարքավորումների վաճառքն ու ներմուծումը, որոնք վտանգ են ներկայացնում ԱՄՆ ազգային անվտանգության համար։
«Ամերիկայի ձայնը» հայտնում է, որ այս արգելքի տակ է չինական Huawei Technologies, ZTE Corp և Hytera Communications ընկերություններից սարքավորումների վաճառքն ու ներմուծումը։
Նոր կանոնների քննարկումը շարունակվում էր վերջին երկու տարիներին։