Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին․ Թուրքիայի փոխնախագահ
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել է տարածաշրջանային կայունության ապահովման համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը Ազգային մեծ ժողովի նիստում։
Օքթայը նշել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։
«Մենք ամենամեծ աջակցությունն ենք ցուցաբերել Ադրբեջանին Հայրենական պատերազմում: Այնուհետև մենք սկսեցինք աջակցել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ հանուն տարածաշրջանում կայունության»,- ասել է Օքթայը։