Բելգիան Ուկրաինային կտրամադրի ստորջրյա անօդաչու սարքեր և շարժական լաբորատորիաներ

Բելգիան Ուկրաինային կտրամադրի անօդաչու ստորջրյա սարքերի խմբաքանակ և երկու շարժական լաբորատորիաներ, Le Soir-ին տված հարցազրույցում ասել է պաշտպանության նախարար Լյուդիվին Դեդոնդերը։
«Բարձր տեխնոլոգիական անօդաչու սարքերը կարող են հայտնաբերել ստորջրյա ցանկացած վտանգ՝ ինչպես ականներ, այնպես էլ լրտեսական սարքավորումներ: Բելգիայի բանակն արդեն ունի նման սարքեր»,- նշել է նա։
Բացի այդ, Բրյուսելը կուղարկի մոտ 100 զինվորական հրահանգիչ՝ համաեվրոպական ուսումնական առաքելության շրջանակներում Ուկրաինայի զինված ուժերի զինվորներին պատրաստելու համար։