Նորից տուգանքի մատերիալ է դառնում քաղաքացին․ պատգամավորը՝ հայտարարագրման նախագծի մասին (տեսանյութ)
Կառավարությունը խորհրդարան է ներկայացրել եկամուտների համընդհանուր հայտարարագրման մասին նախագիծ, որի վերաբերյալ Yerevan.Today-ը զրուցել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի հետ։ Հարցին, թե՝ ի՞նչ է ենթադրում այն և սովորական քաղաքացին ի՞նչ կարող է սպասել այս նախագծից՝ լավ կամ վատ առումով, մեր զրուցակիցը նշեց․ «Ձևական պարտավորություն է, որ համար նորից տուգանքի մատերիալ է դառնում քաղաքացին»։
«Նման փոփոխություները, որոնք վերաբերվում են հասարակության բոլոր շերտերին և արմատական փոփոխություն են ենթադրում, նախ պետք է անցնեն բավականաչափ քննարկումների փուլ և երկրորդը՝ նաև հանրային լայն իրազեկում պետք է լինի։ Իշխանութունները, որ այս փոփոխությունը կատարում են, ըստ էության,ուզում են մի զարկով երկու նապաստակի տիրանալ, ականջահաճո ձևակերպում են տալիս հանրության համար՝ ներկայացված կարգավորումները կապելով կոռուպցիայի դեմ պայքարի հետ, բայց իրականում փոփոխության բնույթն աղերս չունի դրված նպատակի հետ»,-նշեց Թադևոս Ավետիսյանը