Թուրքիան կշարունակի գործողությունները Հյուսիսային Իրաքում և Սիրիայում․ Չավուշօղլու

Թուրքիայի զինված ուժերի գործողությունները Հյուսիսային Իրաքում և Սիրիայում կշարունակվեն: Ինչպես գրում է РИА Новости գործակալությունը՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Նշվում է, որ նոյեմբերի 20-ին Թուրքիան օդային գործողություն է իրականացրել Սիրիայի հյուսիսում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության սիրիական թևի դեմ:
Հաղորդվում է, որ հարվածներ են հասցվել Քոբանի քաղաքին, ինչպես նաև Հյուսիսային Իրաքում: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը գործողությունն անվանել է հաջողված և չի բացառել, որ դրան կհաջորդի ցամաքային գործողություն։
։