Ըստ Ալեն Սիմոնյանի՝ Հայաստանում եվրոպացի դիտորդները հակառակորդի համար զսպող ուժ են, իսկ ռուս խաղաղապահները՝ ոչ. Ալեն Սիմոնյան
Եթե բավարար աջակցություն ունենք, ինչո՞ւ ունենք գերիներ, ինչո՞ւ եղավ Սև լիճը, ինչո՞ւ եղավ Խծաբերդը, ինչո՞ւ եղավ Ջերմուկի ուղղությամբ ներխուժելը։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը
«Երբ խոսում ենք Ռուսաստանի այստեղ զորքերի մասին, այդ հարցրեի պատասխանը պետք է հասկանանք, եթե կան, ո՞նց սենց եղավ»,-ասաց Սիմոնյանը:
Ինչ վերաբերվում է սահմանի կրակոցներին, ապա Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ դրանով փորձում են ցույց տալ, որ եվրոպացի դիտորդներն իրենց գործը չեն անում ու միայն ռուս զինվորականների ներկայությունն է պետք։
Սիմոնյանը վստահ է, որ Հայաստանում եվրոպացի դիտորդների գործունեությունը հակառակորդի համար զսպող ուժ ունի։ Նա ակնկալում է, որ դիտորդների գործունեության ժամկետները կերկարաձգվեն։
«Ռազմական զորք ունենալը և քաղաքացիական դիտորդները պետք չէ համեմատել, որովհետև այդպիսի փորձ կա համեմատելու և զուգահեռներ անցկացնելու, թե իբր Հայաստան են եկել եվրոպացի զինվորականներ և զինված ուժեր։ Նման բան չկա։ Կան քաղաքացիական դիտորդներ, որոնք գրանցում և արձանագրում են այն իրավիճակը, որը տեղի է ունենում մեր սահմանին»,–ասաց Ալեն Սիմոնյանը՝ ևս մեկ անգամ վստահեցնելով, որ բավականին մեծ զսպող ուժ ունի նրանց ներկայությունը: