Սեպտեմբերի 13-ի էսկալացիայի վերաբերյալ ՀԱՊԿ արձագանքի որոշումը չընդունվեց մեր չստորագրելու պատճառով. Փաշինյան
ՀԱՊԿ անվտանգության խորհրդի հռչակագիրը չընդունվեց, այսինքն՝ ՀՀ–ն չի ստորագրել հռչակագիրը։ Կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը։
«Սեպտեմբերի 13-ի էսկալացիայի վերաբերյալ ՀԱՊԿ արձագանքի որոշումը չընդունվեց մեր չստորագրելու պատճառով: ՀԱՊԿ-ում, ցավոք, չի հաջողվել նաև 2 կարևոր փաստաթղթի շուրջ ընդհանուր հայտարարի գալ»,–ասաց Փաշինյանը` հավելելով, որ դրանք դրանք ուղարկվել են լրամշակման։
Նա հույս ունի, որ լրամշակումից հետո կկարողանան ընդհանուր հայտարարի գալ։ Իսկ թե որ փաստաթղթերի մասին է խոսքը` Փաշինյանը կրկին չմանրամասնեց։
Թեև, ընդհանուր առմամբ, Փաշինյանը կարծես թե դժգոհ չէ հանդիպումից:
«Տեղի է ունեցել շատ բաց և դրական քննարկում»,-ասաց նա: